Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Լեոնարդո Դի Կապրիոն`«Օսկարի» մրցանակակիր

Լեոնարդո Դի Կապրիոն`«Օսկարի» մրցանակակիր
29.02.2016 | 11:49

«Օսկար -2016» մրցանակաբաշխությանը «Լավագույն դերասան» մրցանակը շնորհվեց հոլիվուդյան հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին` «Փրկվածը» ֆիլմում իր դերակատարման համար:

Լեոնարդո Դի Կապրիոն իր դերասանական կարիերայի ընթացքում առաջին անգամ է «Օսկար»-ի արժանանում: Նախօրեին ամերիկյան կինոակադեմիայի անդամներից մեկը, ով ցանկացել էր մնալ անանուն, Los Angeles Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ այս տարի Լեոնարդոն «Օսկար» չի ստանա: «Օսկարի» մրցանակաբաշխությանը Դի Կապրիոն արձանիկի գլխավոր հավակնորդներից էր արդեն՝ վեցերորդ անգամ: «Փրկվածը» ֆիլմում գլխավոր դերի համար նա ստացել էր հեղինակավոր մրցանակներ՝ BAFTA և «Ոսկե գլոբուս» : Այս անգամ նրա մրցակիցներն են Բրայան Քրենսթոնը (Տրամբո), Մայքըլ Ֆասսբենդերը (Սթիվ Ջոբս), Էդի Ռեդմեյնը (Աղջիկը՝ Դանիայից) և Մեթ Դեյմոնը (Մարսիանին):

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ